«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երիտասարդական նվագախմբի համերգին ներկա էր Ուելսի արքայազն Չարլզը

Երիտասարդական նվագախմբի համերգին ներկա էր Ուելսի արքայազն Չարլզը
30.05.2013 | 11:37

Մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես եկավ համերգային ծրագրով։ Համերգը կազմակերպվել էր «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից։ Երեկոյին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տիկին Ռիտա Սարգսյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը, ով Հայաստան էր ժամանել «Երևան, իմ սեր» հիմնադրամի հրավերով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Ծրագրում հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու, Ջուզեպպե Վերդիի, Պիետրո Մասկանիի, Ջակոմո Պուչչինիի, Սերգեյ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի, Գեորգի Ֆրիդրիխ Հենդելի, Կարլ Օրֆի ստեղծագործությունները։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ համերգի համար ընտրվել է հետաքրքիր ծրագիր, և մեծագույն պատիվ է ներկայանալ արքայազն Չարլզի առջև ու ներկայացնել հայաստանյան մշակույթը։
Համերգին մասնակցեցին նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը (գեղարվեստական ղեկավար` Ռուդոլֆ Խառատյան), Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3124

Մեկնաբանություններ